Ֆեդերիկո Կյեզան որակազրկման պատճառով ստիպված է բաց թողնել Ա Սերիայի հաջորդ հանդիպումը։

«Ֆիորենտինայի» նախկին ու «Յուվենտուսի» ներկայիս ֆուտբոլիստը իր դեբյուտային խաղում կարմիր քարտ էր ստացել։

22-ամյա հարձակվողն այդ խաղում հեռացվել էր 60-րդ րոպեին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել էր մեկ խաղյա որակազրկում։

Որակազրկման պատճառով Կյեզան բաց կթողնի «Վերոնայի» դեմ հանդիպումը, որը պետք է կայանա հոկտեմբերի 25-ին:

Facebook Comments