«Չելսին» 38-ամյա դարպասապահ Պետր Չեխին հայտավորել է Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի հայտացուցակում, այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեխը խաղադաշտ դուրս կգա միայն ծայրահեղ իրավիվճակներում։ Ակումբը որոշել է այս քայլին գնացել է, որպեսզի խուսափի այն հետևանքներից, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Պետեր Չեխը «Չելիսում» հանդես է եկել 2004-2015 թթ, որի կազմում անցկացրել է 494 հանդիպման, որոնցից 228-ը չոր է ավարտել հանդիպումը:

Չեխը կարիերան ավարտել է 2019 թվականի մայիսին, ինչից հետո զբաղեցնում է հարազատ ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը։

Facebook Comments