Ֆրանսիայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր լիգայում կարիերան շարունակելու տարբերակով, հաղորդում է «Le Parisien»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստին դուր է գալիս «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խաղաոճը, այդ պատճառով ֆրանսիացին ցանկանում է կարիերան շարունակել հենց Մերսիսադյան ակումբում:

Հաղորդվում է, որ Մբապպեի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Ռեալ Մադրիդը»։

Մբապպեի ընթացիկ պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը նոր հնգամյա պայմանագիր է պատրաստում ֆրանսիացուն, սակայն ֆուտբոլիստը վախենում է այն ստորագրել, այն մտավախությունների պատճառով, որ ապագայում ավելի դժվար կլինի տեղափոխվել այլ թիմ:

Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն մասնակցել է 4 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Facebook Comments