«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» հետ կայացած խաղում (0:0) խաղադաշտ էր դուրս եկել հատուկ «Artsakh Strong» գրությամբ մարզաշապիկներով։ Ինչպես հետո տեղեկացրեցին «Փյունիկից» մարզաշապիկները վաճառքի են հանվել և դրանց վաճառքից ստացված, ողջ գումարը նվիրաբերվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Մարզաշապիկները կարելի է գտնել «» խանութ սրահում (հասցե՝ Սայաթ-Նովահի պողոտա 40/1)

«Փյունիկից» տեղեկացրեցին նաև, որ թիմի ավագ Արաս Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդի է դրվել «ebay» կայքում։ Մարզաշապիկի արժեքը բարձրացնում է նաև այն որ «Ալաշկերտի» հետ խաղի մարզաշապիկը ստորագրվել է ֆուտբոլիստի կողմից։ Աճուրդի նպատակն է՝ վաճառել հնարավորինս թանկ գնով և ուղղել գումարը հիմնադրամ։
Այս պահին աճուրդում մարզաշապիկի համար արդեն կատարվել է 37 գնառաջարկ` մարզաշապիկի համար առաջարկվող գումարը հասել է 560 ԱՄՆ դոլարի։

Facebook Comments