Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում իրար հետ մրցեցին «Գանձասար-Կապանը» և «Լոռին»։

Բավականին հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ։ «Գանձասար-Կապանը» ավելի ակտիվ սկսեց հանդիպումը և զարմանալի չէ, որ կարողացավ հանդիպման սկզբնամասում հաշիվը բացել։ «Լոռիի» ֆուտբոլիստներն իրենց խաղադաշտում խախտեցին խաղի կանոնները «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստի նկատմամբ և մրցավարը նշանակեց 11մ․ հարված, որը հստակորեն իրացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար ԱՆգուլոն՝ հաշիվը դարձնելով 1:0: Գոլից հետո «Լոռին» առաջ նետվեց և փորձեց հավասարեցնել հաշիվը, բայց «Գանձասար-Կապանը» հակագրոհային ֆուտբոլով ավելի սուր էր գրոհում և մոտ էր կրկնապատկելու հաշիվը։ «Լոռիի» դարպասապահը լրջորեն մտավ խաղի մեջ և փրկեց իր թիմին։

«Լոռին» երկրորդ խաղակեսը լավ մեկնարկեց և գոլային պահ կարողացավ ստեղծեց, բայց Գրիգոր Մելիքսեթյանը իր բարձրունքի վրա էր։ «Լոռին» մինչև վերջ պայքարեց, փորձեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները անձնուրաց էին գործում և արժանիորեն վաստակեցին այս հաղթանակը։

Այս հանդիպումից հետո «Գանձասար-Կապանը» շրջանցեց «Լոռիին» և բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ վանաձորյան ակումբը նահանջեց 7-րդ հորիզոնական։

Հիշեցնենք, որ 3-րդ տուրից հետաձգված «Արարատ-Ալաշկերտ» հանդիպումը, որը պետք է կայանար այսօր կրկին հետաձգվեց։

Facebook Comments