«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Մարչելո Լիպպին հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին։

«Ես որոշել եմ մարզչական կարիերաս ավարտել։ Կարծում եմ արդեն ժամանակն է։ Հնարավոր է, ես օգտակար կլինեմ այլ պաշտոններում, կտեսնենք։ Բայց մինչև գարունը ես ոչինիչ չեմ կարող ասել»,- ասել է 72-ամյա Մարչելո Լիպպին։

Լիպպին սկսել է մարզչական կարիերան 1982թ․-ին դառնալով «Սամպդորիայի» գլխավոր մարզիչը։ Մարզել է նաև՝ «Սիենան», «Ինտերը», «Նապոլին», «Ատալանտան» և այլ իտալական ակումբներ։ 

Լիպպիի գլխավորությամբ 2006թ․-ին Իտալիայի հավաքականը դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։ «Յուվենտուսի» հետ նա հաղթել է Իտալիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։ Իտալիայի հավաքականում Լիպպին 31 անընդմեջ հանդիպում ավարտել է հաղթանակով, որը ռեկորդ է համարվում։

Չինական «Գուանչժոու Էվերգանդի» հետ դարձել է երկրի չեմպիոն և Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող։ Լիպպին նաև աշխատել է Չինաստանի հավաքականում 2016-19թ․-ին։
Facebook Comments