ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում:

Ի դեպ, ընթացակարգը տեղի կունենա առցանց ռեժիմով, կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Հիշեցնենք, որ վիճակահանությանը կմասնակցեն 55 երկրներ, որոնք մտնում են ՈՒԵՖԱ-ի գոտու մեջ:

Աշխարհի առաջնությունը կկայանա Քաթարի ութ մարզադաշտերում: Այն կմեկնարկին 2022թ. նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը:

Facebook Comments