Հուվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է նոր տրանսֆերներ իրականացնելու նպատակով թեթևացնել թիմի խաղացողների քանակը, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ հեռացողների գլխավոր թեկնածուներն են թիմի կիսապաշտպաններ Բրահիմ Դիասը և Մարիանո Դիասը, որոնք, ըստ ամենայնի, չեն մտնում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետագա պլանների մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, երկու խաղացողներն էլ հրաժարվել էին տեղափոխվել այլ ակումբ, սակայն այժմ նրանք ստիպված են վերանայել իրենց ապագան շարունակելու տարբերակները։

Facebook Comments