«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղից առաջ ֆուտբոլիստների վիճակի մասին:

«Թե Տիագո Սիլվան, թե Քրիստիան Պուլիշիչը կարգին են։ Մենք հիմնականում վնասվածքներ չունենք, բացառությամբ Կեպայի, նա ուսի խնդիրներ ունի, Նա չի մեկնի Մանչեսթեր: Միակ նոր խաղացողը Բիլլի Գիլմորն է։ Չե՞խը, Ոչ, որպես խաղացող նա չի լինի», – Լեմպարդի խոսքը մեջբերում է «Goal» պարբերականի լրագրող Նիզաար Քինսելը։

Հաղորդվում էր, որ Կեպա Արիսաբալագան կարող է հեռանալ թիմից, քանի որ ակումբում դիտարկում են դարպասապահ Էդուարդ Մենդիին որպես առաջին համար:

Պետր Չեխը ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հայտացուցակում։ Ակումբում պարզաբանել են, որ դա արվել է կորոնավիրուսի պատճառով։

Facebook Comments