Այսօր աշխարհը նորից կբաժանվի երկու մասին։ Դարի կարևորագույն հարցն է. «Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա»։ Այսօր իրար դեմ կմրցեն աշխարհի հզորագույն թիմերը, որոնք ցավոք իրենց տեղը մի փոքր զիջել են այլ թիմերի վերջին տարիներին։ Սա մի յուրահատուկ հանդիպում է լինելու, ավելին քան դերբի` հերթական Էլ-Կլասիկոն։

Ցավոք այս հանդիպումը առաջին անգամ կանցկացվի առանց երկրպագուների։ Իրոք սա այն հանդիպումն է, որտեղ անկասկած կզգացվի երկրպագուների բացը։

Էլ-Կլասիկոյում ֆավորիտներ չկան։ Կա խաղ, որը տևում է մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը և անզիջում, կոշտ և կոպիտ պայքար։ Այս խաղում կհաղթի նա, ով ավելի լավ պատրաստված և վճռական կլինի։

Նոր Էլ-Կլասիկո, այս անգամ Զինեդին Զիդանի տղաները կմրցեն Ռոնալդ Կումանը գլխավորած թիմի դեմ։ Երկու լեգենդար ֆուտբոլիստներ, որոնք իրենց ուժերը կչափեն արդեն որպես գլխավոր մարզիչներ։ Հետաքրքիր դիմակայություն է մեզ սպասվում։

Աշխարհ կանգ առ, Էլ Կլասիկոն շուտով մեկնարկում է․․․

Հայտնի են մրցող թիմերի մեկնարկային կազմերը։

Facebook Comments