Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց Լոնդոնի «Չելսիի» հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվել է 0:0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր դեբյուտը նշեց Էդինսոն Կավանին, ով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մանչեսթերյան ակումբի մարզաշապիկով՝ 58-րդ րոպեին փոխարինելով Դենիել Ջեյմսին:

Հանդիպումը սպասարկել է մրցավարների բրիգադը՝ Մարտին Ատկինսոնի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում բավականին լավ պահեր ունեին երկու թիմերն էլ, սակայան գոլի վերածել այդպես էլ չկարողացան։

«Չելսին» 6 խաղում վաստակել է 9 միավոր և Անգլիայի Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով՝ 15-րդ տեղում է:

Facebook Comments