«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է հարձակվող Սերխիո Ագուերոյի վնասվածքի մասին, որը նա ստացել էր «Վեստ Հեմմի» դեմ խաղում (1:1):

«Մկանային վնասվածք։ Կարծում եմ, վնասել է ծնկատակի ջիլը: Վաղը կիմանանք»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Վեստ Հեմմն» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում և ավարտվել է 1:1 հաշվով: Խաղի հաշիվը բացվել է 18-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Մայքլ Անտոնիոն։

Պեպ Գվարդիոլայի սաները պատասխան գոլը խփել են 51-րդ րոպեին, որը հեղինակել է Ֆիլ Ֆոդենը։

Այսպիսով, «Վեստ Հեմմը» այսօրվա խաղից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 8 միավորով 11-րդ տեղում է, նույնքան միավոր ունի «Մանչեսթեր Սիթին», որը հետապնդում է Դևիդ Մոյեսի թիմին։

Facebook Comments