«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպման 8-րդ րոպեին գոլի խփեց և դարձավ Էլ Կլասիկոյի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը:

Իսպանացին «Ռեալի» դարպասը գրավել է 17 տարեկան և 359 օրեկան հասակում։ Մինչ այդ Էլ Կլասիկոյում գոլի ամենաերիտասարդ հեղինակը «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն էր։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր և 95 օրեկան էր։

Անսու Ֆատին ծնվել է 2002 թվականի հոկտեմբերի 31-ին։ «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է գալիս 2019-ից։ Իսպանիայի առաջնության 2020/21 մրցաշրջանում «Բարսայի» կազմում 5 խաղում խփել է 4 գոլ:

Facebook Comments