«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը «Բարսելոնայի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո մեկնաբանել է 11 մետրանոցը, որը երկրպագուների շրջանում բուռն բանավեճեր Է առաջացրել:

«Կարծում եմ ՝ 11 մետրանոցը մաքուր էր։ Մրցակիցը բռնել էր ինձ, երբ ես պատրաստվում էր ցատկել, և դա մաքուր 11մ․ էր։ Անարդար է մրցավարին քննադատել այդ որոշման համար», – Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»: Այս հաղթանակը նվազեցրեց ճնշումը Զինեդին Զիդանի վրա, որը կար «Կադիսից» և «Շախտյորից» կրած պարտությունից հետո:

Երեքշաբթի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կհյուրընկալվի գլադբախի «Բորուսիային»։

Facebook Comments