«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեիրոնը, մեղադրել է ֆուտբոլի ղեկավար կազմին անձնական մրցանակներ շնորհելու արարողությանը արդարորեն չվերաբերվելու համար․
« Եթե չլիներ այդ ֆուտբոլային մաֆիան, ապա տղաս ավելի շատ մրցանակներ կունենար։ Եթե նա լիներ օրինակ իսպանացի կամ անգլիացի, ապա նրանք նույն բանը չէին կրկնի»,- Ավեիրոնի խոսքերն է մեջբերում Portuguese TV channel-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս պահին «Ոսկե Գնդակ»-ի հնգակի դափնեկիր է։
Facebook Comments