«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նեվիլլը խոսել է Դոննի Վան Դե Բեկի մասին։

«Ինձ համար հանելուկ է, թե ինչ է ակումբը օգտագործում Վան Դե Բեկին, ում համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 40 մլն եվրո։ Նա չի համարվում Սուլշերի առաջին ընտրությունը։ Դա հանելուկ է։ Ինչքան նա մնում է պահեստայինների նստարանին, այնքան դու մտածում ես․ «Սա 40մլն եվրո-անոց ֆուտբոլիստ է։ Նա պետք է մեկնարկային կազմում լինի»։ Նա նույնպես պետք է մտածի․ «Ես ի՞նչ եմ այստեղ անում»,- Նեվիլլի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ Վան Դե Բեկը «Այաքսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 40մլն եվրոյի դիմաց +բոնուսներ։ Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2025թ․-ը։

Facebook Comments