Vbet Հայաստանի առաջնության 9-րդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց Չարենցավանը ներկայացնող «Վանի» հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։ Դավիդ Կամպանյայի տղաները նվազագույն հաշվով հաղթանակ տարան։

Հանդիպումն ավելի շատ ուղեկցվում էր դիրքային գրոհներով, վտանգավոր պահերը քիչ էին, իսկ դաշտի կենտրոնում պայքարը շատ էր։ Գործող չեմպիոնի համար իրոք բարդ հանդիպում ստացվեց։ «Վանը» պինդ թիմի տպավորություն թողեց։ Այդուհանդերձ «Արարատ-Արմենիան» կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Մաիլսոն Լիման տուգանայինից շքեղ հարվածով գրավեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արարատ-Արմենիան» բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Վանը» մնաց 3-րդ հորիզոնականում։

Facebook Comments