«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն վնասվածք է ստացել, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Բրազիլացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որի ընթացքում ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի մկանի վնասվածք է հայտնաբերվել։ Կոուտինյոյի վերականգնման ժամկետները չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ նախօրեին Կոուտինյոն մասնակցել էր «Ռեալ Մադրիդի» դեմ իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի հանդիպմանը(1:3) և խաղադաշտում անցկացրել է 90 րոպե:

Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյոն Իսպանիայի առաջնության 5 հանդիպումներում խփել է 1 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Այս պահին «Բարսելոնան» 7 միավորով 10-րդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Մրցաշարի առաջատարը «Ռեալ Մադրիդն» է 13 միավորով:

Facebook Comments