Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը մտադիր է հեռանալ «Լիվերպուլից», հաղորդում է «Don Balon»-ը։

Աղբյուրի տվյալներով՝ անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն նրան փոխարինող է փնտրում։ Անգլիայի չեմպիոնի հետաքրքրության ոլորտում երկու մասնագետ կա։ Խոսքը Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի, ինչպես նաև «Լիդսի» ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի մասին է:

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ լիվերպուլցիները հաղթեցին Չեմպիոնների լիգայում և դարձան Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ 30տարվա ընդմիջումից հետո։

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Facebook Comments