«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա Սերիայի 5-րդ տուրի «Ռոմայի» հետ հանդիպման մասին:

«Յուրաքանչյուր խաղ ինձ համար կարևոր է։ Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը և պետք է շարունակենք նույն ոգով։ Մենք պետք է խաղանք ուժեղ մրցակցի դեմ, որը հաղթել է վերջին վեց հանդիպումներից հինգում։

«Ռոման» ինչ-որ չափով նման է «Միլանին», նրանք պահպանեցին այն մարզիչին, որը լավ հանդես եկավ առաջին տարում Իտալիայում։ Նրանք ունեն ուժեղ երիտասարդ խաղացողներ, բայց նրանց շարքերը համալրեց շատ կարևոր փորձառու ֆուտբոլիստ՝ Պեդրոն: «Ռոման» մրցունակ թիմ է, բայց մենք նույնպես։ Կարծում եմ բաց ֆուտբոլի ականատես կլինենք», — Պիոլիի խոսքը մեջբերում է «Calciomercato

Նշենք, որ Ա Սերիայի 5-րդ տուրի «Միլան»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 23:45-ին։

Facebook Comments