«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է փոխարինել Պեպ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիում», այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Աղբյուրի համաձայն, եթե Գվարդիոլան հրաժարվի պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, ապա  ակումբը կարող է Յուլիան Նագելսմանին թիմ հրավիրել։ Եվս մեկ թեկնածու է համարվում Մաուրիսիո Պոչետինոն։

Նագելսմանը «Լայպցիգը» գլխավորել է 2019թ․-ից։ Նախորդ մրցաշրջանում «Լայպցիգը» Գերմանիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայում հասել է մինչև կիսաեզրափակիչ։ Նագելսմանի պայմանագիրը «Լայպցիգի» հետ գործում է մինչև 2023թ․-ը։
Facebook Comments