Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի վերջին հանդիպումները տեղի ունեցան այսօր։ Միանգամից երեք հանդիպում տեղի ունեցավ։ «Գանձասար-Կապանը» ընդունեց «Ուրարտուին», «Շիրակը» Գյումրիում մրցեց «Ալաշկերտի» հետ, իսկ «Լոռին» ընդունեց «Արարատին»։

Նշենք, որ երեկ «Արարատ-Արմենիան» Չարենցավանում հաղթեց «Վանին»։ Միակ գոլի հեղինակը դարձավ Մաիլսոն Լիման՝ տուգանային հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Իսկ «Նոա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել էր՝ կորոնավիրուսի պատճառով։

Նախ «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»։ Ալեքսանդ Գրիգորյանի տղաները հերթական հաղթանակը տարավ։ Գոլերի հեղինակներ դարձան՝ Ուգոչուկվու Իվուն և Ջոնել Դեսիրեն։ Այսպիսով «Ոուրարտուն» վաստակելով 13 միավոր վստահ գլխավորում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Գանձասար-Կապանը» 7 միավորով 8-րդ հորիզոնական նահանջեց։

«Շիրակը», որը բավականին վատ էր սկսել առաջնությունը կարողացավ կամային բարձր որակների շնորհիվ միավորներ պոկել «Ալաշկերտից»։

Նախ «Ալաշկերտը» կարողացավ արագ հաշիվը բացել, գոլի հեղինակ դարձավ՝ Դավիթ Դավիդյանը։ 53-րդ րոպեին Արամ Մուրադյանը խփեց պատասխան գոլը, որը և մեկ միավոր բերեց շիրակցիներին։

Այսպիսով «Ալաշկերտը» վաստակեց 9 միավոր և այժմ գտնվում է 3-րդ հորիզոնականում։ Իսկ «Շիրակը» 2 միավորով 10-րդ հորիզոնականում է։

Այս տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորում։ «Լոռին» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Ջիմի Բենդը։

Այս հանդիպումից հետո «Լոռին» վաստակեց 9 միավոր և 5-րդ հորիզոնականում է, իսկ «Արարատը»՝ 2-րդ հորիզոնականում է։

Facebook Comments