Ա Սերիայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սան Սիրո» մարզադաշտում։ Առաջնության առաջատար «Միլանը» ընդունեց հռոմեական «Ռոմային», որի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումը ավարտվեց գոլառատ 3:3 հաշվով։

Բավականին բաց, արագ և հարձակվողական ֆուտբոլ տեղի ունեցավ։ Թրիլերային հանդիպում, որտեղ դեպքերը շատ արագ էին զարգանում։ Արդեն հանդիպման 2-րդ րոպեն Զլատան Իբրահիմովիչը իր վարպետության շնորհիվ դարձավ գոլի հեղինակ։ Զլատանի գոլին «Ռոման» պատասխանեց Էդին Ջեկոյի խփած գոլով, ով օգտվելով մրցակցի դարպասապահ Տետերուշանուի կոպիտ սխալից գլխի հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 47-րդ րոպեին «Միլանը» նորից առաջ անցավ հաշվի մեջ՝ գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սալեմակերսը։ 71-րդ րոպեին գլխավոր մրցավարը կասկածելի 11մ․ հարված նշանակեց «Միլանի» դարպասին, որն էլ հստակ իրացրեց Ջորդան Վերետուն՝ նորից հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ 79-րդ րոպեին Հական Չալհանողլուի նկատմամբ կառատեին բնորոշ հնարքով կասեցրեցին և մրցավարը նորից նշանակեց 11մ․ հարված, որը հստակորեն իրացրեց Իբրահիմովիչը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 84-րո րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարաշ Կումբուլան և կրին հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ ձևակերպելով հանդիպամ վերջնարդյունքը։
Խաղավարտին մոտ էր Ալեսիո Ռոմանյոլին հաղթական գոլը խփելուն, բայց մի քանի սանտիմետրեր չբավականացրեցին։ 3:3 և թիմերը վաստակեցին մեկական միավոր։

Փաստացի «Միլանը» իր առաջին միավորները կորցրեց, բայց շարունակում է մնալ անպարտելի արդեն 22 հանդիպում բոլոր առաջնություններում։ Այս պահին «Միլանը» 13 միավորով առաջնության առաջատարն է, իսկ «Ռոման» 8 միավորով միայն 9-րդ հորիզոնականում է գտնվում։
Facebook Comments