«Մանչեսթեր Սիթիի» Սերխիո Ագուերոն կարող է բաց թողնել «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ակնկալում է, որ Ագուերոն կբացակայի առնվազն երկու շաբաթ: «Քաղաքացիներն» ԱՊԼ-ի 8-րդ տուրում 13 օր անց պետք է ընդունեն «Լիվերպուլին»: Արգենտինացի հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Վեստ Հեմմի» դեմ հանդիպման ընդմիջմանը (1:1):

Նախորդ մրցաշրջանում Ագուերոն Անգլիայի Պրեմյեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 16 անգամ։

Անցկացրած 5 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» 8 միավորով 13-րդ տեղում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments