«Ռեալ Մադրիդի»  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիայի չեմպիոն՝ «ՊՍԺ»-ն, այս մասին հայտնում է «El Chiringuito TV»-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը կապ է հաստատել Զիդանի հետ վերջին շաբաթների ընթացքում։ Այժմ Զիդանի ապագան հարցականի տակ է։ Ակումբում գոհ չեն «Ռեալի» ելույթներից և կարող են Զիդանին հեռացնել, իսկ «ՊՍժ»-ն իր հերթին կարող է բաժանվել Թոմաս Տուխելից։

2013թ․-ին Զիդանը դարձավ Կառլո Անչելոտիի օգնականը «Ռեալում», իսկ 2016թ․-ին գլխավորեց «Արքայական» ակումբը։ Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան և երկու անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Զիդանի գլխավորությամբ թիմը ունի 11 տիտղոս։
Facebook Comments