Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նորից բոլորի ուշադրությանն է սևեռել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը։ Հենրիխ Մխիթարյանը այս թեմայով լուսանկար է հրապարակեր և գրել հետևյալը։

«Խաղաղություն Հայաստանին»,- գրել է Մխիթարյանը և ավելացրեց հեշթեգներ․ «Բացեք աչքերը», «Բավական է խոսել, պետք է գործել», «Ուժեղ Արցախ» և «Ուժեղ Հայաստան»։

Հենրիխ Մխիթարյանը նկար է հրապարակել, որտեղ գրված է․ «Ձեր լռությունը սպանում է մեզ»։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանական բանակը Թուրքիայի հետ համատեղ հարձակում են իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ռմբակործելով Ստեփանակերտը, Հադրութը և մի շարք այլ բնակավայրեր։ Հայկական ուժերը կատաղի մարտերի են մղում վայրագ թշնամու դեմ, որը օգտագործում է նորագույն տեխնոլոգիաներից՝ ընդհուպ մինչև չթույլատրվող զենքեր։ Կռիվը ընթանում է ոչ միայն ցամաքում, այլ նաև օդում։ Մեր տղաների արյան գնով կասեցվում է հակառակորդի գրոհները։ Այս պահին Հայաստանի կորուստները պաշտոնական թվերով անցնում է 1000-ը, իսկ Ադրբեջանինը՝ 6000-ը։ Հայկական կողմում կան նաև խաղաղ բնակչության շրջանում զոհվածներ և վիրավորներ։

Facebook Comments