«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է լրագրողների հետ «Շատյորի» հետ խաղից առաջ։

«Ես աշխատում եմ ամեն օր, որպեսզի դառնամ ավելի լավը։ Ես «Ինտերի» ֆուտբոլիստ եմ և ուզում եմ ինձ ցույց տալ լավ կողմերով։ Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, բայց այժմ ես երջանիկ եմ «Ինտերում»։

Ես շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին նրանց սիրո համար, նույնը կարող եմ ասել այն մարդկանց համար, որոնք աշխատում են ակումբում»,- Լաուտարո Մարտինեսի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն։

Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շշուկներ կային, որ արգենտինացի հարձակվողը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Լաուտարոն անձամբ ուզում էր տեղափոխվել «Բարսելոնա» և հանդես գալ Լեո Մեսսիի հետ։

Facebook Comments