«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն ամռանը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «The Times»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբը պատրաստ է Ուպամեկանոյի տրանսֆերի համար առաջարկել 38 մլն ֆուտն ստեռլինգ(42մլն եվրո): Հենց այդքան է Ուպամեկանոյի հրաժարագինը։

Ուպամեկանոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ՝ «Լիվերպուլը», «Ռեալ Մադրիդը», «Բավարիան» և այլն։

Գերմանիայի առաջնությունում Ուպամեկանոն անցկացրել է 5 հանդիպում և խփել է 1 գոլ։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ գործում է մինչև 2023թ․-ը։

Facebook Comments