«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ՝ Բարտոմեուի հրաժարականից հետո, այս մասին հայտնում է «Daily Telegraph»-ը։

Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021թ․-ին։ Մեսսին համարվում է «Բարսելոնայի» սան և առաջին թիմում հանդես է գալիս 2005թ․-ից։

Նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում Մեսսին ցանկանում էր լքել «Բարսելոնան», բայց հետո մտքափոխվեց և որոշեց մնալ ակումբում։ Մեսսիի հրաժարագինը կազմում է 700մլն եվրո, որը ոչ մի թիմ չէր կարող վճարել։

2020/21 մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 5 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ։

Facebook Comments