«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Զալցբուրգի» նկատմամբ հաղթանակը(3:2)։

«Թիմը անցկացրեց հիանալի հանդիպում, մենք երջանիկ ենք։ Եթե մենք շարունակենք գնալ այդ ճանապարհով, ապա արդյունքը կերևա։ Ես փորձում եմ ստանալ հաճույք ամեն խաղից։ Չեմպիոնների լիգայում խաղալը դա այն է, ինչը ինձ դուր է գալիս ամեն ինչից շատ, դուք կարող եք տեսնել թե ես ինչքան երջանիկ եմ։

«Զալցբուրգը» ծափահարությունների է արժանի։ Նրանք լավ էին հարձակվում և առաջ անցան հաշվի մեջ։ Հնարավոր է մենք կորցրեցինք կենտրոնացվածությունը, բայց կարողացանք վերադառնալ խաղի մեջ և հաղթել»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Facebook Comments