«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում: Արդեն առաջին խաղակեսի միջնամասում բրազիլացին ցավ զգաց և չկարողացավ շարունակել խաղը։ Դեռևս հայտնի չէ վնասվածքի լրջությունը։

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»(2:0): Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մոյզե Քինը։

Այսպիսով «ՊՍԺ»-ն վաստակելով 3 միավոր հանգրվանել է 3-րդ հորիզոնականում, իսկ «Բաշակշեհիրը» 0 միավորով 4-րդ հորիզոնականում է։

Facebook Comments