Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Կրասնոդարի» նկատմամբ հաղթանակը 4:0 հաշվով:

«Լավ հանդիպում անցկացրեցինք։ Լավ տեսք ուներ Զիեշը, նա Խաղը կառուցում էր հարձակման գծում։ Չնայած Ժորժինյոյի վրիպմանը 11 մետրանոցից, ես կասկած չունեմ նրա հոգեբանական կայունության մեջ։ Ռուդիգեր-Զումմա պաշտպանության զույգը նույնպես ուրախացրեց: Մենք գոլ բաց չթողեցինք, իսկ դա կարևոր է։

Գիտեի, որ խաղին ներկա է մեր նախագահ Ռոման Աբրամովիչը։ Իմ օգնականները նրա հետ շփվում էին Խաղից առաջ, իսկ ես այդ պահին հանդերձարանում էի թիմի հետ, դրա համար էլ նրա հետ չէինք տեսնվել։ Կարծում եմ, Աբրամովիչը գոհ է «Չելսիի» խաղից և այն արդյունքից, որին մենք հասել ենք նրա հայրենի երկրում», — Լեմպարդի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Facebook Comments