Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին հիացմունք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հանդեպ, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հաղթական հանդիպմանը (2:0):

«Մեսսին հրաշագործ է։ Նա ֆուտբոլի Հարրի Փոտերն է։ Երբ նա ավարտում է կարիերան, այլեւս չեմ աշխատելու հեռուստատեսությունում։ Դիտելու եմ «Netflix»-ը, և վերջ, քանի որ Լեոյից հետո պարզապես ոչինչ չի դիտվի», – Վիերիի խոսքը մեջբերում է «AS»-ը։

«Բարսելոնայում» 33-ամյա արգենտինացին հանդես է գալիս ամբողջ կարիերայի ընթացքում և նրա կազմում Ներկա պահին նվաճել է 34 տիտղոս, որոնց թվում են Իսպանիայի չեմպիոնի 10 և Չեմպիոնների լիգայի 4 տիտղոսները։

Facebook Comments