«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում(2:0) գրավելով «Զենիթի» դարպասը, սահմանել է բացառիկ նվաճում:

20-ամյա նորվեգացի հարձակվողը լավագույն նորամուտը ցուցադրեց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Եվրագավաթների առաջին 10 խաղերում Հոլլանդը աչքի է ընկել 12 գոլով, այդ մասին ասվում է «Sky Sports Statto»-ի թվիթերյան էջում:

Էրլինգը գերազանցել Է ռեկորդը, որը նախկինում պատկանել էր միանգամից երեք ֆուտբոլիստների։ Հարի Քեյնը, Սիմոնե Ինձագին և Սադիո Մանեն առաջին 10 հանդիպումներում խփել են 9-ական գոլ:

Երկու տուրից հետո «Բորուսիան» F խմբում երրորդ տեղում է։

Facebook Comments