«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում
«Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակը 2:0 հաշվով:

«Ես ուրախ եմ վերադառնալ Թուրին և հանդիպել այսքան շատ ընկերների հետ:

Սա բարդ խաղ էր, բայց արժանի էինք հիանալի մրցակցի նկատմամբ հաղթանակին: Սա վստահություն կներշնչի մեզ ապագայում:

Սա երկու ուժեղ թիմերի միջև հանդիպում էր, բայց «Բարսելոնան» անշուշտ, ավելի շատ էր արժանի հաղթանակին, քան «Յուվենտուսը»։ Մենք լավ էինք խաղում դաշտի բոլոր հատվածներում եւ կարող էինք ավելի շատ գոլեր խփել:

Ես «Յուվենտուսին» մաղթում եմ ամենայն բարիք և հույս ունեմ, որ նրանք կրկին կհաղթեն սկուդետոն այս մրցաշրջանում», – Պյանիչի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:

Միրալեմը «Յուվենտուսից» է տեղափոխվել «Բարսելոնա» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Պյանիչի տեղափոխության համար կատալոնական ակումբը վճարել է 60 մլն եվրո:

Facebook Comments