Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը այսօր մեկնարկեց։ Իրար հետ մրցեցին «Լոռին» և «Ուրարտուն»։ Հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի քաղաքային մարզադաշտում։

Իրար հետ էին մրցում Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարները։ Հանդիպման ընթացքում երկու գոլի ականատես եղանք, որն էլ խփվեց առաջին խաղակեսի սկզբնամասում։ Նախ «Ուրարտուից» հաշիվը բացեց Ջոնել Դեսիրեն, այնուհետև «Լոռիից» հանդիպման հաշիվը վերականգնեց Ալեքսիս Ջիմի Բենդը։

Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» առաջնության առաջատարն է շարունակում մնալ 14 միավորով, իսկ «Լոռին» 10 միավորով 2-րդ հորիզոնականում է։

Facebook Comments