«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզը կարծում է, որ Սուլշերի թիմը կարող է չեմպիոն դառնալ 15-20 տարի հետ։ Վերջին անգամ, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոն էր դարձել, դա եղել էր 2013թ․-ին՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ։

«Դա կարող է տեղի ունենալ 15-20 տարի հետ, հատկապես, եթե Կլոպը և Գվարդիոլան շարունակենք իրենց աշխատանքը։ Նրանց ունեն ռեսուրսներ և ֆուտբոլիստներ։ «Լիվերպուլը», երբ վերջին անգամ հաղթեց չեմպիոնական տիտղոսը 1990թ․-ին, նրանք մտածում էին, որ հաջորդ տարի նորից կհաղթեն։ Նույնիսկ Կլոպին 4 տարի պահանջվեց, որպեսզի նորից «Լիվերպուլը» չեմպիոն դառնա։ Ժամանակ է հարկավոր։ Պետք է մտածել, թե ինչ արեց Կլոպը։ Նա յուրաքանչյուր մրցաշրջան իր թիմին ավելի լավը դարձրեց։ Նա հաղթեց Չեմպիոնների լիգա։ Բոլորը տեսան թիմի աճը, այդ պատճառով էլ ճնշումը մի փոքր թուլացավ։

Նորից մարզչից, կամ նոր ֆուտբոլիստներից սպասում են, որ նրանք կբերեն թիմին գավաթներ, բայց դա այդքան էլ հեշտ չէ»,- Ռայան Գիգզի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։
Facebook Comments