«Տոտենհեմը» Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում սպասվածից ավելի ցածր մակարդակով է հանդես գալիս և ակումբի ղեկավարները ցանկանում են հզորացնել թիմի պաշտպանությունը։

Ինչպես հայտնում է AS Roma Live պարբերականը՝ լոնդոնյան թիմի դիտակետում է հայտնվել «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուին։

21-ամյա Մազրաուին անցած մրցաշրջանում փայլուն խաղ ցուցադրեց և «Այաքսի» հետ հաղթեց Հոլանդիայի առաջնությունը, իսկ Չեմպիոնների Լիգայում լքեց պայքարը քառորդ եզրափակչում։

Բայց այս մրցաշրջանում խաղացողը կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում՝ այն զիջելով 18-ամյա Սերժինո Դեստին, ինչն էլ կարող է առիթ հանդիսանալ նրա տեղափոխմանը։

Facebook Comments