«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը բարեհաջող վիրահատվել է Լոնդոնում, այս մասին հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Վան Դեյկը ստացել էր ծանր վնասվածք «Էվերտոնի» հետ խաղին՝ Պիկֆորդի հետ բախման արդյունքում և փոխարինվել էր։

Չի նշվում, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Վան Դեյկը։

«Լիվերպուլը» այս պահին վաստակել է 13 միավոր և «Էվերտոնի» հետ զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։

Facebook Comments