Դոնեցկի «Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, հաղորդում Է «Corriere dello Sport»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա ուկրաինացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»:

Տրուբինի գործող պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Հաղորդվում է, որ Դոնեցկի ակումբը պատրաստ է դարպասապահին 25 միլիոն եվրոյով բաց թողնել մեկ այլ թիմ: նշվում է, որ Լևերկուզենի «Բայերը» նույնպես հետաքրքրվում է Տրուբինի ծառայություններով:

Այս մրցաշրջանում Տրուբինը Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 5 խաղում բաց է թողել 6 գոլ: Դարպասապահը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2020/2021 մրցաշրջանի խմբային փուլի հանդիպումներին «Ռեալ Մադրիդի»(3:2) և «Ինտերի» (0:0) հետ:

Facebook Comments