Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ակադեմիայում։ Իրար հետ մրցեցին «Գանձասար-Կապանը» և «Վանը»։ Անչափ դրամատիկ պայքարում «Վանը» 1:3 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»։

Բավականին հետաքրքիր, հարձակվողական, արագ և դրամատիկ ֆուտբոլի ականատես եղանք։ Առաջին րոպեներից «Վանը» ճնշում էր գործադրում, ուներ պահեր, որը և կարողացավ օգտագործել։ 11մ․ նշանակվեց «Գանձասար-Կապանի» դարպասը, որը հստակ իրացրեց Բամատգերևը։ Քիչ անց Ռուկաշ Կրուշնաուսկասը անհատական վարպետության շնորհիվ հավասարեցրեց հանդիպմնան հաշիվը։ Երկրորդ խաղակեսը բացառությամբ անցավ «Գանձասար-Կապանի» գրոհներով, բայց արի ու տես լռիվ այլ սցենարով գնաց հանդիպումը։ Հենրիկ Նալբանդյանը կասկածելի դրվագում ևս մեկ 11մ․ հարված նշանակեց «Գանձասար-Կապանի» դարպասը։ Այս անգամ 11մ․-ը իրացրեց Ստանիսլավ Եֆիմովը՝ հաշիվը դարձնելով 2:1:

Գոլից հետո կրքերը թեժացան «Գանձասար-Կապանի» մարզչական շտաբում իրարանցում սկսվեց, նրանք շատ բուռն արձագանքեցին նշանակցված 11մ․ հարվածին, որն էլ հանգեցրեց թիմի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի հեռացմանը տեխնիկական գոտուց։

Հանդիպման վերջնամասը անչափ թեժ պայքարում անցավ։ «Վանը» փորձում էր հաշիվը պահել և հակագրոհել, իսկ «Գանձասար-Կապանը» իր ձեռքի տակ ունեցած բոլոր ուժերը խաղադաշտ մցրեց և փորձում էր հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Պլանը իրագործել չհաջողվեց, ավելին՝ «Վանը» ևս մեկ գոլը խփեց, որն իր անվան դիմաց գրանցվեց Ուիլֆրեդ Եզան և վերջակետ դրեց հաղթողի մասին խոսակցություններին։ 1:3 և Սևադա Արզումանյանի տղաները անչափ կարևոր հաղթանակ տարան։

Այս հանդիպումից հետո «Վանը» վաստակեց 12 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնական, իսկ «Գանձասար-Կապանը» 7 միավորով 8-րդ հորիզոնականում է։

Facebook Comments