Vbet Հայաստանի Պրեմիեր լիգա 10-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին «Փյունիկը» և «Արարատը»։

Հանդիպման գոլերը գրանցվեցին վերջնամասում։ Նախ 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դավիդ Խուրցիձեն, իսկ 87-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Արմեն Նահապետյանը։

Այս հանդիպումից հետո «Արարատը» 10 միավորով «Լոռիի» հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականները, իսկ «Փյունիկը» 6 միավորով մնաց 9-րդ հորիզոնականում։

Նշենք, որ 10-րդ տուրի մյուս հանդիպումներում «Նոան» 3:0 հաշվով հաղթեց «Շիրակին», «Վանը» 3:1 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ, «Լոռին» և «Ուրարտուն» ոչ ոքի խաղացին(1:1), իսկ «Արարատ-Արմենիան»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվեց։

Facebook Comments