«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում գրավել է «Ուեսկայի» դարպասը:

Սա բելգիացու առաջին գոլն է 2020 թվականին։ Բելգիացի հարձակվողը 392 օր անց առաջին անգամ գոլ է խփել «Ռեալի» կազմում։ Ազարը վերջին անգամ
«Գրանադայի» հետ խաղում (4:2) գոլ է խփել 2019 թվականի հոկտեմբերի 5-ին: Այս տարի Էդենը գոլ չէր խփել ոչ «Ռեալի», ոչ էլ Բելգիայի հավաքականի կազմում:
Սա Ազարի առաջին հաջողությունն Է Իսպանիայի առաջնությունում` 2020/2021 մրցաշրջանում։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում նա խփել է 1 գոլ և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:

Ազարը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 115 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2024-ի ամառը:

Facebook Comments