Ա Սերիայի 6-րդ տուրում առաջնության միանձնյա առաջատար «Միլանը» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Ստեֆանո Պիոլիի տղաները հաղթեցին 2:1 հաշվով։

Բավականին համառ պայքարում ընթացավ հանդիպումը։ Երկու կողմերն էլ ունեին պահեր և կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, բայց առաջինը գոլ խփեց «Միլանը»։ Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո թնդանոթային հարվածով դարպասի վերին անկյունը գրավեց Ֆրանկ Կեսսին՝ բացելով հանդիպման հաշիվը։ Երկրորդ խաղակեսը դեռ նոր էր սկսվեց մրցավարը «Միլանի» դարպասին նշանակեց 11մ․ հարված, որն էլ հստակորեն իրացրեց Ռոդրիգո Դե Պաուլը։ «Միլանը» իր զինանոցի ողջ ներուժը խաղադաշտ մցրեց և ամբողջ ուժով առաջ նետվեց։ Հանդիպման վերջնամասում Զլատան Իբրահիմովիչը մկրատ հարվածով գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց «Միլանին»։ «Միլանը» նորից անպարտելի է մնում բոլոր մրցաշարերում։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 16 միավոր և միանձնյա գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուդինեզեն» 3 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում։

Facebook Comments