Չեզենայի «Օրոջել – Դինո Մանուցցի» մարզադաշտււմ տեղի ունեցավ Ա Սերիայի 6-րդ տուրի հանդիպումը: «Սպեցիան» սեփական խաղադաշտում 1:4 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։ Պորտուգալացի հարձակվողը 59-րդ րոպեին աչքի է ընկել 1:1 հաշվի ժամանակ, իսկ հետո իր թիմի չորրորդ գոլը խփել է 11 մետրանոցից: Թուրինյան ակումբի կազմում աչքի ընկան նաև Ալվարո Մորատան և Ադրիեն Ռաբիոն: Միակ գնդակը «Սպեցիայի» կազմում խփել է Տոմմազո Պոբեգան։

«Յուվենտուսը» վաստակել է 12 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ: Առաջատար «Միլանից» թուրինցիները հետ են մնում 4 միավորով: «Սպեցիան» 6 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը:

Facebook Comments