Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր վերադարձը խաղադաշտ «Սպեցիայի» դեմ խաղում (4:1):

«Ես կարծես բանտարկության մեջ էի։ Ես ոչ մի ախտանիշ չունեի, ես լավ էի ինձ զգում: Այսօր ես անում եմ այն, ինչ սիրում եմ՝ ֆուտբոլ խաղալը:

Սերիա Ա-ն մրցունակ առաջնություն է: «Միլանը» հիանալի տեսք ունի, նաև «Լացիոն» ու «Նապոլին»։ Մենք պետք է շատ աշխատենք, մենք աճում ենք: Կրիշտիանուն վերադարձել է և դա ամենակարևորն է», — պորտուգալացի հարձակվողի խոսքը մեջբերում Է «Sky Sport»-ը:

Նշենք, որ Ռոնալդուն փոխարինման էր դուրս եկել 58-րդ րոպեին և կարճ ժամանակում հասցրել էր աչքի ընկնել «Սպեցիայի» դարպասը խփած երկու գոլով:

Facebook Comments