«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Գարեթ Բեյլի դեբյուտային գոլի մասին։ Ուելսցի հարձակվողը ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Բրայթոնի» հետ խաղում(2:1) գոլի հեղինակ է դարձել։

Բեյլը 73-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը ԱՊԼ վերադարձից հետո։ 

Ժոզե Մոուրինյան այս մասին ասել է հետևյալ․ «Կմտնեմ տեսնեմ, թե ինչ են գրելու մադրիդյան կայքերը»,-Ժոզեի խոսքերն է փոխանցում Միգել Դելանին։

31-ամյա Բեյլը վերադարձել է «Տոտենհեմ» սեպտեմբերի 19-ին՝ վարձավճարով «Ռեալ Մադրիդից»։
Facebook Comments