Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում տեղի ունեցավ «Նաիրյան» դերբին։ «Ալաշկերտը» մրցեց «Նոայի» հետ։ Հանդիպումը անցավ բավականին վիճարկելի դրվագներով, էմոցիոնալ բուռն արձագանքներով, բայց ի վերջո «Ալաշկերտը» հաղթանակի հասավ 2:1 հաշվով։

Նախ հանդիպման 25-րդ րոպեին մրցավարը 11մ․ հարված նշանակեց «Նոայի» դարպասին, որը հստակորեն իրացրեց Ալեքսանդր Գլիշիչը։ Մրցավարը այդ դրվագում մեծ սխալ թույլ տվեց, խախտումը տուգանային հրապարակից դուրս էր։ Հանդիպման վերջնամասում «Ալաշկերտը» բավականին լավ գրոհ ձեռնարկեց, որն էլ ֆանտաստիկ հարվածով եզրափակեց Դավիդ Դավիդյանը՝ հաշիվը դարձնելով ավելի վստահ(2:0):

Հանդիպման վերջնամասը անչափ դրամատիկ սցենարով ընթացավ նախ 11մ․ վաստակեց «Նոան», բայց Յուրի Գարեգինյանը հարվածեց հենց Չանչարևիչի վրա։ Մրցավարը չնկատեց, որ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հարվածի պահին տուգանային հրապարակ էին մտել։ Այնուհետև Գրիգոր Աղեկյանը ստանալով երկրորդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից։ «Նոան» առաջ նետվեց խաղը փրկելու և ի վերջո հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ 86-րդ րոպեին Ալեքսանդր Օլիվեյրան դարձավ գոլի հեղինակ։ Ավելին «Նոան» չկարողացավ անել։

Այո «Նոան» իրեն նման չէր, սա այն թիմը չէր, որը ստեղծել էր Իգոր Պիկուշչակը։ Նրա հեռանալուց հետո թիմի խաղում անկում է նկատվում։ Իսկ Եղիշե Մելիքյանի «Ալաշկերտը» կայուն ֆուտբոլ է ցույց տալիս և շարունակում է բարելավել իր դիրքերը։

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» բարձրացավ 2-րդ հորիզոնական և առաջնության առաջատար «Ուրարտուից» ետ է 2 միավորով, իսկ «Նոան» 10 միավորով 4-րդ հորիզոնականում է։

Facebook Comments