«Սասուոլոյի» ֆուտբոլիստ Մանուել Լոկատելլին կարող է ձմռանը փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Նիկոլո Սկիրան։ Իտալացի լրագրողը հայտնում է, որ Լոկատելլին դարձել է «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակը։

Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը կփորձի ձեռք բերել Լոկատելլիին։ «Յուվենտուսը» ուզում էր Լոկատելլիին վարձակալել դեռևս ամռանը, բայց «Սասուոլոն» հրաժարվել էր այդ գործարքից։ 

Այս մրցաշրջանում Լոկատելլին մասնակցել է Ա Սերիայի 6 հանդիպումներին և խփել է 2 գոլ։ Նա «Սասուոլո» է տեղափոխվել 2019թ․-ին՝ «Միլանից»։ Նա համարվում է միլանյան ակումբի սան։ Լոկատելլիի տրանսֆերը կազմել էր ընդհամենը 12 մլն եվրո, իսկ այժմ «Transfermarkt»-ը գնահատում է Լոկատելլիին 30 մլն եվրո։

«Սասուոլոն» 6 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականում է գտնվում։
Facebook Comments