«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռուստատեսային ստուդիայում դարձել է Ջեյմի Կարագերի զուգընկերը «Լիդս Յունայթեդի» և «Լեսթեր Սիթիի» միջև Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղից առաջ:

Պոչետինոն երկար ժամանակ կապված էր «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի հետ։ Պատանեկության տարիներին Պոչետինոն Բյելսայի ղեկավարությամբ խաղացել է «Նյուելս Օլդ Բոյզում», ապա «Էսպանյոլում» և Արգենտինայի հավաքականում։

«Մենք մարզիչների սերունդ ենք, որոնք նրա աշակերտներն էին։ Այն, թե ինչպես է նա զգում ֆուտբոլը, կիրքը, որը նա զգում է ֆուտբոլի հանդեպ, կարծում եմ, որ մենք բոլորս վերցրեցինք նրանից: Հաճելի է տեսնել նրան, բարևել նրան, իսկ նրա թիմերի դեմ խաղալը միշտ հիանալի մարտահրավեր է։

Ինձ համար նա այն մարդն է, ում ֆուտբոլով ես միշտ հիանալու եմ։ Մարդիկ նրան անվանում են «Էլ Լոկո», բայց ինձ համար նա ամենևին էլ խելագար չէ։ Ինձ համար նա պարզապես հանճար է։ Խարիզմայով և անհատականությամբ մարդը շատ է տարբերվում մեզանից՝ նորմալ մարզիչներից, և հենց դա է նրան դարձնում յուրահատուկ», — Պոչետինոյի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն հեռացել էր «Տոտենհեմից» 2019թ․-ին և մինչև այժմ չի գլխավորել ոչ մի թիմ, բայց առաջարկներ եղել են, մասնավորապես՝ «ՊՍԺ»-ից, «Բավարիայից», «Յուվենտուսից», իսկ վերջերս նրան կապում են «Ռեալի» հետ։

Facebook Comments